Մամուլը օրեր առաջ հրապարակել էր Սպիտակ տան տեղեկատվական արտահոսքից պարզ դարձած մի լուր, ըստ որի՝Թրամփը դժգոհ է Փհենյանի հետ տարվող բանակցությունների ընթացքից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ գոհ է» Հյուսիսային Կորեայի հետ տարվող բանակցությունների ընթացքից՝ չնայած լրատվամիջոցների փաստարկներին առ այն, որ Փհենյանը չի դադարացրել իր միջուկային ծրագիրը:
Վերջին օրերին մի քանի լրատվամիջոցներ, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հաղորդել էին, որ Թրամփը իր դժգոհությունն է հայտնել օգնականներին` Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքից:
ԱՄՆ-ում տեղակայված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մոնիտորինգային ՝՝Հյուսիս 38՛՛ առաքելության լուսանկների համաձայն, վերջին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան սկսել է ապասարքավորել երկրի հարավ-արեւմտյան ափին գտնվող Sohae Satellite արբանյակին բազայի հաստատություններից մի քանիսը:
Որոշ վերլուծաբաններ Սինգապուրի գագաթնաժողովից հետո Փհենյանի այս գործողությունները «կարևորագույն առաջին քայլ» են որակում:
Սակայն ըստ փորձագետների՝ Սինգապուրի գործարքը ոչ մի մանրամասնություն չի պարունակում այն մասին, թե երբ և ինչպես է Փհենյանը հրաժարվելու իր միջուկային ծրագրից կամ փակելու գործող միջուկային հաստատությունները: