Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կառավարության արտակարգ նիստ է հրավիրել: Աթենքի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվն ավելացել է:
Հրշեջները դեռ փորձում են մարել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում բռնկված
անտառային հրդեհները, որի հետևանքով առնվազն է 49 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 140-ը:
Երեքշաբթի օրը մի խումբ հրշեջներ հավաքվել էին այրված զոհերի մասունքների մոտ մինչ մյուսները՝ շրջափակել Աթենքի արևելյան և արևմտյան հատվածում հրդեհի հետևանքեվ այրված մեքենաները:
Ապաստան փնտրող որոշ տուժածներ պատմում են, թե ինչպես է իրենց հաջողվել ողջ մնալ:
«Կրակը մեզ հետապնդում էր ու այրում մեր մեջքը, մինչև մեզ հաջողվեց ցատկել ծովը», - պատմում է բնակիչ Կոստան Լագանոսը:
Աթենքը հրդեհները մարելու նպատակով Եվրամիությունից հավելյալ ցամաքային և օդային օգնություն է խնդրել:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով երկուշաբթի կարճատև այցով մեկնել էր Բոսնիա, վերադարձել է Հունաստան և արտակարգ նիստ հրավիրել:
Իշխանությունները հորդորում են Աթենքի բնակիչներին անհապաղ լքել հրդեհի գոտում իրենց տներն ու պատսպարվել ծխից ու հեռու մնալ կյանքի համար վտանգ ներկայացնող իրավիճակներից: