Վաշինգտոնում ձերբակալված 29-ամյա Մարիա Բուտինային երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել լրտեսության, մասնավորապես՝Ռուսաստանի կառավարության գաղտնի գործակալը լինելու համար:
Ազգությամբ ռուս Մարիա Բուտինան, Ըստ ԱՄՆ-ի դաշնային դատախազների՝ Վաշինգտոնում բնակություն հաստատելով և ներկայանալով որպես հրաձգային ակտիվիստ, կապեր է հաստատել բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների և քաղաքական կազմակերպությունների հետ՝ Մոկսկվայի հետ գաղտնի հաղորդակցական կապուղիներ ստեղծելու նպատակով:
Հիշեցնենք, որ Մարիա Բուտինայի ձերբակալության մասին լուրը հրապարակվեց Պուտին-Թրամփի հանդիպումից ժամեր անց: