Բրիտանացի սուզորդը պատրաստվում է դատի տալ Իլոն Մասկին

SpaceX և Tesla ընկերության հիմնադիր, կանադա-ամերիկացի գործարար, և գյուտարար Իլոն Մասկը իր թվիթի պատճառով հայտնվել է հանրային քննադատությունների կիզակետում:

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ներողություն է խնդրել Թայլանդի քարանձավում փրկարարական աշխատանքներ իրականացրած բրիտանացի սուզորդին մանկապիղծ անվանելու համար:

Երեքշաբթի օրը իր թվիթերյան հաղորդագրություններում Tesla ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Մասկը տրվել է զայրույթին բրիտանացի սուզորդ Վերն Անսվորթին քննդադատությունից հետո:

Հիեշեցնենք, որ բրիտանացի սուզորդը կիրակի օրը մեղադրել էր Իլոն Մասկին և SpaceX ընկերության ինժեներիներին PR իրականացնելու մեջ, այն բանից հետո, երբ Մասկը առաջարկել էր փոքրիկ սուզանավ ուղարկել Թաիլանդ՝ քարանձավում առանց ելքի հայտնված անչափահաս 12 ֆուտբոլիստ երեխաներին և նրանց մարզչին փրկելու նպատակով:

Մասկը ասել է, որ թեև իրեն զայրացրել է Անսվորթի քննադատությունը, ինքը չպետք է նման մեկնաբանություն աներ: Մասկը, մասնավորապես ասել է, - «Մեղքը իմն է, միայն իմը»:

Նշենք, որ Թվիթերում Իլոն Մասկի կողմից կիրակի օրը գրառումը հրապարակվելուց, այնուհետև թվիթերից ջնջվելուց հետո, երկուշաբթի օրը Tesla ընկերության արժեթղթերի գինը ընկել է 3 տոկոսով:

Անսվորթը փոխանցել է CNN-ին, որ պատրաստվում է դիմել դատարան: