Եվրամիությունն ու Ճապոնիան հանում են միմյանց միջեւ սակագները

Եվրամիության եւ Ճապոնիայի միջեւ կնքված պայմանագիրը վերացնում է սակագները Ճապոնիայի եւ Եվրամիություն միջեւ շրջանառվող ապրանքների 99 տոկոսի համար: Այսուհետ Ճապոնիայից ԵՄ մտնող ավտոմեքենաներն ու էլեկտրոնիկան, իսկ Եվրամիությունից Ճապոնիա մտնող գյուղատնտեսական ու քիմիական ապրանքները սահմաններին չեն հարկվելու:

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Թասքը ստորագրման արարողության ընթացքում ընդգծել է, որ միջազգային առեւտրի ոլորտում անկայում իրավիճակը լուրջ վնաս է հասցնում բիզնեսին:

«Այսպիսով, մենք պարզ հայտարարում ենք. Մենք՝ Ճապոնիան ու Եվրամիությունը, հուսալի, կանխատեսելի եւ պատասխանատու ենք եւ մենք շարունակելու ենք պահպանել համաշխարհային կարգը հիմնվելով կանոնների եւ ազատությունների վրա»:

Պայմանագրի մշակման վրա Եվրամիությունն ու Ճապոնիան աշխատել են չորս տարի: Այն ուժի մեջ է մտնելու 2019 թվականից: