Ճապոնիան ու Հարավային Կորեան հույս ունեն, որ Հյուսիսի հետ բանակցությունները տալիս են դրական արդյունք

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձանց հետ իր բանակցությունները համարում է արդյունավետ: Այս մասին նա ասել է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի իր պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ: Շուրջերկրյա իր առաջին շրջագայությունը որպես ԱՄՆ-ի պետքարտուղար, Փոմփեոն սկսել էր Հյուսիսային Կորեայից:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն, Հյուսիսային Կորեայում վերջերս անցկացրած բանակցություններից հետո հայտարարել է, թե Հյուսիսը վերահաստատել է միջուկային իր ծրագիրը վերացնելու որոշումը:

Սակայն Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները, մեջբերելով մի պաշտոնյայի տեսակետները, հայտնել են, թե Միացյալ Նահանգները սխալվում է, եթե կարծում է, որ Հյուսիսային Կորեան կկատարի ԱՄՆ-ի պահանջը: Նա նաեւ նախազգուշացրել է, որ Հյուսիսը միջուկազերծելու ԱՄՆ-ի վճռականությունը կարող է տապալվել:

Մինչ այդ Փոմփեոն ասել էր, թե Հյուսիսը համաձայնել է մինչեւ հուլիսի կեսերը քննարկել ամերիկացի զինվորկանների մասունքները վերադարձնելու հարցը, եւ վերահաստատել է միջուկային հրթիռային փորձարկումների դաշտը ոչնչացնելու իր պատրաստակամությունը:

Ճապոնիայի ու Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարները գովեստով են խոսել Փոմփեոյի ջանքերի մասին ու խոստացել այդ հարցում իրենց երկրների լիակատար աջակցությունը:

Երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շեշտել են, որ Հյուսիսի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները չեն դադարեցվի, քանի դեռ չի ավարտվել այդ երկրի ապամիջուկայնացման գործընթացը:

Ինչպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Թարո Կոնոն է ասել, միջազգային համայնքը շարունակել ու է լիովին ուժի մեջ պահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները: