Կալիֆորնիայի հյուսիսում հրդեհները տարածվում են երեք ուղղություններով

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հազարավոր մարդիկ հեռանում են իրենց տներից, երբ նահանգի հյուսիսում սկսված անտառային հրդեհները տարածվում են դեպի բնակելի հատվածներ։

Նահանգապետ Ջերրի Բրաունը Լեյքի մարզում հայտարարել է արտակարգ իրադրություն, որտեղ հարյուրավոր հրշեջներ պայքարում են հրդեհի դեմ, որն արդեն այրել է ավելի քան 3 հազար 3ՕՕ հեկտար տարածք։
Այս նույն հատվածում անցած մի քանի տարիների ընթացքում գրանցվել է նման մի քանի հրդեհ։ 2Օ15-ին սկսված հրդեհին զոհ էր գնացել 4 մարդ, այրվել էր 2 հազար տուն։

Ինչպես տեղացիներն են ասում, այս անգամ կրակն այստեղ ավելի վտանգավոր է, քանի որ տեսել են, թե ինչպես է այն բլրի գագաթից իջնում վար ու մոտենում տներին։
Պաշտոնատար անձանց խոսքերով, հրդեհի տարածմանը նպաստում են շոգը եւ ուժեղ փչող քամին։

Կրակը տարածվում է երեք ուղղություններով, ու մեկ անգամ եւս հիշեցնում բնության խորքում բնակվելու առավելություններին զուգահեռ, վտանգների մասին, երբ շարունակվում է երկրագնդի կլիմայական փոփոխության ընթացքը։