Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու մարդու իրավունքների պաշտպանների մտահոգությունները

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանում սկսվեցին 2Օ18 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։ Իսկ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն ու խմբերն իրենց մտահոգությունն են հայտնում հյուրընկալ պետությունում տիրող իրավիճակի մասին։

Վլադիմիր Պուտինի ջանքերի արդյունքում 2Օ1Օ թվականին Ռուսաստանը ստացավ 2Օ18-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իր մոտ անցկացնելու իրավունք։ Այն ժամանակ էր, որ Մոսկվան տվեց երաշխիքներ, որ Ռուսաստանը կլինի բաց եւ հյուրընկալ երկիր։
Սակայն մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն այսօր հայտարարում են, որ Կրեմլը չի կատարել երկրում սոցիալական եւ քաղաքական ազատությունների պաշտպանությունը հարգելու մասին տրված խոստումը։

Human Rights Watch կազմակերպության մոսկովյան բաժանմունքի ակտիվիսներից Յուլիա Գորբունովայի խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանությունն այսօր ամենացածր մակարդակի վրա է Խորհրդային Միության փլուզումից ի վեր, եւ Կրեմլն աստիճանաբար ավելի ու ավելի է անտեսում միջազգային քննադատությունը։
Human Rights Watch-ը եւ մարդու իրավունքների պաշտպան մյուս կազմակերպությունները կոչ են անում ՖԻՖԱ-ին մարդու իրավունքների բնագավառում առկա խնդիրը վեր հանել Ռուսաստանի իշխանությունների հետ։

Նրանք ուշադրություն են հրավիրում ՖԻՖԱ-ի այն որոշման վրա, որը թույլ է տալիս Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչնիային մարզումների համար հյուրընկալեր Եգիպտոսի ազգային հավաքականին, չնայած երկաթե բռունցքի միջոցով մարդու իրավունքները Ռամզան Քադիրովի վարչակարգի կողմից ոտնահարվելու փաստին։

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հիշեցնում են այստեղ համասեռական տղամարդկանց առեւանգելու եւ տանջանքների ենթարկելու ինչպես նաեւ արտադատական սպանություններ իրականացնելու փաստերի մասին։ Իսկ սա ոչ միայն զայրացնող փաստ է, այլ նաեւ՝ խտրականության դեմ ՖԻՖԱ-ի սկզբունքների ոտնահարում։

Այս խնդիրն իրոք աչքի զարնեց, երբ Չեչնիայի առաջնորդը Եգիպտոսի թիմի հարձակվող աստղ, աշխարհում մեծաթիվ երկրպագուներ ունեցող Մո Սալահին հենց հյուրանոցի համարի մահճակալից ուղեկցեց դեպի մարզադաշտ՝ որպես իր համար գովազդ։ Մարդու իրավունքների պաշտպաններն ասում են, թե իրենք չգիտեն Սալահը դա հասկացել է, թե ոչ, սակայն գիտեն, որ այդ հնարքն աշխատել է հօգուտ Քադիրովի վարչակարգի լեգիտիմացման։