Նավալնին ազատ է արձակվել բանտից

Russia

Ալեքսեյ Նավալնին, ով կալանավորվել էր չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար, ազատ է արձակվել:

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել բանտից 30 օր կալանքի տակ անցկացնելուց հետո: Նա ձերբակալվել էր անցած ամիս նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար:

Դրա մասին Նավալնին տեղեկացրել է իր թվիթերյան գրառման միջոցով, ուր հեգնանքով ընդգծել է, որ 30 արյա աշխատանքային գործուղումից հետո կրկին ազատության մեջ է:

Նրան մեղադրել էին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ: Մայիսին նախագահ Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին նա բերման էր ենթարկվել իր հարյուրավոր կողմնակիցների հետ միասին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ալեքսեյ Նավալնին կալանավորվում է: Նախկինում բազմաթիվ անգամ ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո դատարանը նրան դատապարտել էր տարբեր ժամկետների: