Մալիից անօրինական փախստականը շուտով կստանա Ֆրանսիայի քաղաքացիություն

Your browser doesn’t support HTML5

Մալիից անօրինական եղանակով Ֆրանսիա ներգաղթած երիտասարդը, որը փրկել է չորրորդ հարկի պատշգամբից կախված երախային, շուտով կարող է ստանալ Ֆրանսիայի քաղաքացիություն։

Դեպքի տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է 22-ամյա Մամուդու Գասաման մագլցում պատշգամբից պատշգամբ, երբ չորրորդ հարկում գտնվող մեկ այլ անձնավորություն փորձում էր բռնել երեխային։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Էլիզեյան պալատ է հրավիրել Գասամային եւ անձնապես շնորհակալություն հայտնել նրան, ու նրա արարքն անվանել ՝՝օրինակելի՛՛։

Գասաման ասել է, թե Մակրոնը խոստացել է լուծում տալ իր կարգավիճակին ու մտածում է իրեն աշխատանքով ապահովելու մասին։

Մակրոնը խիզախության մեդալով է շնորհել Գասամային եւ նրան առաջարկել Ֆրանսիայի քաղաքացիություն եւ աշխատանք` հրշեջ կայանում։

Գասաման ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե ինքը հույս ունի, որ Աստված կօգնի լուծել իր նման բոլոր ներգաղթյալների խնդիրները։

Մակրոնը պաշտպանում է Ֆրանսիայի ներգաղթի մասին օրենքները խստացնելու իր դիրքորոշումը եւ հայտարարում, որ չկա որեւէ անհամաչափություն Գասամային խիզախության համար պարգեւատրելու փաստի եւ ներգաղթի օրենքներին հավատարիմ մնալու միջեւ։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է երեխայի հորը՝ վերջինիս անուշադրության մատնելու պատճառով։