Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր վարչակարգի համար երաշխիքներ է ուզում

Your browser doesn’t support HTML5

Պեկին է մեկնել Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Վերջինս չորեքշաբթի օրն ուղեւորվելու է Նյու Յորք, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընի միջեւ գագաթաժողովի անցկացման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։


Հիշեցնենք, որ նույն հարցով Կորեայի ապառազմականացված գոտում կիրակի օրը հանդիպում էին ունեցել ԱՄՆ-ի ու Հյուսիսի պաշտոնատար անձինք։ Սինգապուր են մեկնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը եւ վարչակազմի մի շարք այլ անձինք։
Մինչ ԱՄՆ-ի նախագահի եւ Հյուսիսի առաջնորդի միջեւ բանակցությունների անցկացումը, հանդիպում կունենան ԱՄՆ-ի նախագահն ու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։

Աբեն վստահ է, որ Թրամփի ու Կիմի միջեւ հանդիպումը կկայանա։ Սակայն նա չի ասում, թե երբ է նախատեսված իր հանդիպումը ԱՄՆ-ի նախագահի հետ։

Հյուսիսի առաջնորդի հետ հանդիպումից հետո Հարավային Կորեայի նախագահն ասել է. ՝՝Կիմի համար անորոշությունը կապված չէ իր երկիրն ապամիջուկայնացնելու հետ։ Նրա համար անորոշությունը ԱՄՆ-ի հետ թշնամական հարաբերություններն են եւ անհանգստությունը, թե արդյոք ԱՄՆ-ը իրոք կապահովի ու կերաշխավորի իր վարչակարգի շարունակականությունը՛՛։