Պուտինն ու Փաշինյանը հանդիպեցին Սոչիում

Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում:

Ռուսաստանի նախագահը շնորհավորեց Հայաստանի վարչապետին ՝ պաշտոնի ստանձման կապակցությամբ և ընդգծեց Հայաստան- Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների բնույթը: Պուտինն ընդգծեց կողմերի միջև արտաքին քաղաքականության հարցերում և միջազգային կազմակերպություններում համագործակցության շարունակականության կարևորությունը և հույս հայտնեց, որ կողմերին կհջողվի պահպանել ու բազմապատկել առևտրատնտեսական ոլորտում գրանցած առաջընթացը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար ու վստահեցրեց, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն: