Նոր նշանակումներ ուժային ոլորտում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագրերը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում է նշանակվել Արթուր Վանեցյանը: Նախքան նշանակումը 38-ամյա գնդապետ Արթուր Վանեցյանը զբաղեցրել է ԱԱԾ-ի Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը։

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում է նշանակվել գնդապետ Վալերի Օսիպյանը, ով մինչև նշանակումը հանդիսանում էր Երևանի փոխոստիկանապետ: