Հաշվի առնելով այն հսկայական հետաքրքրությունը, որ կա այս շաբաթներին Սփյուռքում՝ սույն հռչակագրի տեքստը մշակվել է շարժմանը միացող կազմակերպությունների, միավորումների, միությունների ցանկըմեկ միասնական փաստաթղթում ամրագրելու համար:
Տեքստը ներկայացվել է Համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ 2018 թվականի մայիսի 2-ին:
Հռչակագիր
Մենք՝ Սփյուռքի ներքոստորագրյալ համայնքային կազմակերպություններս, միություններս և միավորումներս,
Ողջունելով Հայաստանում և Սփյուռքում ծավալվող համաժողովրդական շարժումը,
Կարևորելով շարժման արդյունքում առաջացած աննախադեպ համախմբումը և ներուժի օգտագործումն ի շահ Հայաստանի Հանրապետության,
Արձանագրելով, որ #ԻմՔայլը նախաձեռնությունը և ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս պահին Հայ ժողովրդի շահերի միակ ներկայացուցիչներն են,
Մեր աջակցությունն ենք հայտնում #ԻմՔայլը նախաձեռնությանը և Նիկոլ Փաշինյանին, շարունակում ենք միասնական պայքարը Հայաստանում օրինական և ժողովրդավարական իշխանություն ձևավորելու ուղղությամբ, նախաձեռնության հաղթանակի և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նախաձեռնում ենք Մեծ հայրենադարձության գործընթացը և Սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժի ներգավումը հանուն Հայաստանի Հանրապետության առաջընթացի:
Սույն հայտարարությունը բաց է Սփյուռքի բոլոր կազմակերպությունների, միությունների և միավորումների համար (խնդրում ենք որոշման մասին տեղեկացնել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջին կամ նամակ ուղարկել armcivcontract@gmail.com հասցեով՝ նշելով ձեր կոնտակտները)»