Պուտինն առաջարկեց վարչապետ վերանշանակել Մեդվեդեւին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Դմիտրի Մեդվեդեւին նորից նշանակել վարչապետի պաշտոնում։ Թեկնածությունը ներկայացվել Է Պետդումա՝ կառավարության ղեկավար նշանակելու համաձայնություն ստանալու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Վարչապետի թեկնածուն քննարկումներ է անցկացնելու խորհրդարանական խմբակցությունների հետ, մինչեւ մայիսի 8-ին Պետական դումայում կանցկացվի վարչապետի հաստատմանը նվիրված նիստ։

Մայիսի 7-ին ՌԴ նախագահի պաշտոնակալման արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը, համաձայն Սահմանադրության, կարգադրություն է ստորագրել կառավարության լիազորությունները վայր դնելու մասին։ Նախարարների կաբինետի բոլոր անդամներն անցել են ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակի` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: