Նիկոլ Փաշինյանը չընտրվեց Հայաստանի վարչապետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանին ընտրել երկրի վարչապետի պաշտոնում։ Երկար քննարկումներից հետո անցկացված քվեարկության արդյունքում, ձայների 45-ը 55-ի հարաբերակցությամբ խորհրդարանը մերժեց Փաշինյանին հաստատել երկրի ղեկավարի պաշտոնում։

Ժողովրդի թեկնածուն պատրաստվում է հանդիպել Հանրապետության հրապարակում շարունակվող հանրահավաքի մասնակիցներին։