Շառլ Ազնավուրի առողջական վիճակը բարելավվել է

Շառլ Ազնավուրի ինքնազգացողության լավացումը պատճառ է հանդիսացել, որ նա Փարիզ վերադառնա Պետերբուրգից, որտեղ նախորդ օրը առողջական խնդիրների պատճառով չեղյալ էին հայտարարվել նրա համերգները։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ապրիլի 25-ին նա հիվանդանոց էր տեղափոխվել համերգի փորձի ժամանակ։ Համերգը կկայանա հաջորդ տարի ապրիլին։ Չեղյալ Է հայտարարվել նաեւ ապրիլի 28-ին Կրեմլի պալատում նախատեսված համերգը։

«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը նորմալացել Է: Բռնվել Էր նրա մեջքը, բայց այժմ նա իրեն լավ Է զգում»,-ասել Է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ արտիստն արդեն ժամանել Է Փարիզ:

Պատասխանելով այն հարցին, թե երգիչը Փարիզում հոսպիտալացվելու է թե ոչ, նրա ներկայացուցիչն ասել է, որ դրա կարիքը չկա։