Ապրիլի 23-ը լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար՝ այս մասին Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է Միացյալ Նահանգների սենատոր Էդվարդ Մարքին.
«Այսօր լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար, լավ օր է Հայաստանում օրենքի գերակայության համար, լավ օր է հայ ժողովրդի համար: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին դեպի ազատ եւ բաց ժողովրդավարական հասարակություն ընթանալու կապակցությամբ: Իմ կողմից մտադիր եմ շարունակել աշխատանքը՝ ամրապնդելով բարեկամությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա»: