Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում երեկոյան կայացած հանրահավաքում հայտարարեց, որ համաձայն իրենց պահանջների, նոր վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա ''մեկ շաբաթվա ընթացքում'':
Ըստ նրա, դրանից հետո պետք է ձևավորվի կառավարություն: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դրանք պետք է տեղի ունենան ''հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետում'':
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 11-ին, ''Արմենիա Մարիոթ'' հյուրանոցում շարունակելու է բանակցությունները ''իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ'': Բանակցություններն անցկացվելու են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Փաշինյանը խոստացավ, որ այս հաղթանակը չի նշանակում վրեժխնդրություն, եւ որ ձեւավորվելու է ''համերաշխություն'' ամբողջ հանրապետությունում:
Նա խոստացավ նաեւ, որ հանրապետականները չեն կարող փայփայել ստվերային կառավարություն հաստատելու հնարավորություն:
Ապրիլի 24-ին Հայաստանում անցկացվելու է միայն երթ դեպի Ծիծեռնակաբերդ' հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: