Սիրիական Արևելյան Ղութայի շրջանը վերջնականապես անցնում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Ապրիլի 2-ին կառավարությանն ընդդիմադիր «Ջայշ ալ-Իսլամ» ռազմական խմբավորման զինյալներն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով լքել են հյուսիսային Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Դոուման:
Սիրիական հեռուստատեսության ցուցադրած տեսանյութում երկու ավտոբուսներ Դոումայից հեռանում են դեպի Ջարաբլուս քաղաքը:
Զինյալների էվակուացումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ կառավարական ուժերն ու ընդդիմադիր զինյալները հասան այս հարցի շուրջ համաձայնության:
Հիշեցնենք, որ կառավարությանն ընդդիմադիր «Ջայշ ալ-Իսլամ» ռազմական խմբավորումն ամիսներ ի վեր պաշտպանում էր Դոուման կառավարական ուժերի հարձակումներից:
Միջազգային և տեղական կազմակերպությունները հաղորդում էին այս շրջանի կատաղի ռմբակոծումների ու բազմաթիվ զոհերի մասին: ՄԱԿ-ն ահազանգում է մարդասիրական օգնության կազմակերպման անհապաղ անհրաժեշտության մասին: