«Անհնար է ամեն ինչ միշտ կատարյալ կերպով իրագործել» - ծիծաղով նշել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել էր Վլադիմիր Պուտինին:
Նշենք, որ Թրամփի հեռախոսազանգը զարմացրեցրել էր նույնիսկ Սպիտակ տան խորհրդականներին, ովքեր նրան խորհուրդ էին տվել խուսափել այդ քայլից: Այս հեռախոսազանգը նաև սխալ ազդակ էր ուղարկել Մոսկվա՝ հույս արթնացնելով, որ ԱՄՆ-ը հնարավոր է չմիանա 2 տասնյակից ավելի արևմտյան երկրներին, որոնք վերջերս Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառեցին՝ իրենց երկրներից արտաքսելով ռուս դիվանագետներին՝ի պատասխան Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման սկանդալին:
Ամերիկայի ձայնին տված բացառիկ հարցազրույցում, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին և նշել, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի որդեգրած ռազմավարությունը չի փոխվել:
«Կարող եմ ասել, որ այս աշխատանքը ստանձելու առաջին իսկ օրվանից, այն ինչ քննարկել եմ նախագահի հետ Ռուսաստանի վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Նա շատ հաստակամ է՝ ձգտելով բարիդրացիական հարաբերություններ, կենդանի և առողջ երկխոսություն ունենալ՝ չնայած առկա մարտահրավերներին»:
Հանթսմանը թերևս շեշտել է, որ Թրամփը «... ակնկալում է երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ ցանկացած մակարդակի և ձևաչափի հանդիպումների կազմակերպում՝ ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանն ու առաջընթացին: Հաշվի առնելով մասնավոր հատվածում իմ երկար տարիների փորձը և այն, որ ես աշխատել եմ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ նախագահների հետ՝ կարող եմ ասել, որ նա արդյունք ակնկալող անձնավորություն է: Նա ցանկանում է իմանալ՝ որ ուղղությամբ ենք մենք ընթանում, ինչ առաջընթաց ունենք, օրինակ՝ Ուկրաինայի և այլ հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շահագրգռված է արդյունքներ գրանցելու և հարաբերությունների կարգավորման գործում»:
Սառը պատերազմի տարիները հիշեցնող այս ժամանակահատվածում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Հանթսմանը, ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված:
Դեսպան Հանթսմանը պատրաստվում է ԱՄՆ-ից մի քանի տասյնակ ռուս դիվանագետների վտարման որոշման Կրեմլի պատասխան քայլին.
«Ես ակնկալում եմ, որ նրանք կարձագանքեն, իսկ արդյոք նրանց պատասխանը կլինի համաչափ, թե անհաչափ, սպասենք, կտեսնենք», - ասաց նա:
Այս հայտարարությունից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը կարտաքսի նույն թվով ամերիկացի դիվանագետներ:
Հանթսմանի խոսքերով, անկախ Կրեմլի արձագանքից «Երկու երկրները պարտավոր են պահպանել երկկողմ հարաբերությունները` անկախ տարածաշրջանային եվ այլ գործոններով պայմանավորված խնդիրներից»:
Հանթսմանը երկկողմ հարաբերությունների ընդգրկուն բնույթը կարեվորելուց բացի անդրադարձավ նաեվ Ռուսաստանի անցած նախագահական ընտրություններին.
«Ես համոզված չեմ, որ դուք կարող եք դա ընտրություն անվանել: Ես մի քանի անգամ պաշտոնի բերումով մասնակցել եմ ընտրություններին եվ գիտեմ, թե որքան կարեվոր են առողջ քննարկումները լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, որոնք երկխոսություն կստեղծեն կարեվորագույն հարցերի շուրջ», - ավելացրեց նա:
Հանթսմանի խոսքերով` Ռուսաստանի հետ առճակատումը չի ավարտվի, նույնիսկ եթե Կրեմլը համարժեք արձագանքի նոր պատժամիջոցներին: Արեւմուտքի եւ Ռուսաստանի կոնֆլիկտը չի սկսվում եվ ավարտվում միայն ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա 33-ամյա դստեր Յուլիայի թունավորման սկանդալով:
Հանթսմանը նաեվ նշել է, որ ԱՄՆ-ի համար կարեվոր է, որպեսզի Ռուսաստանը դառնա պատասխանատու գործընկեր եվ հրաժարվի իր չարամիտ գործունեությունից` մատնանշելով Սիրիայի հակամարտությունում Ռուսաստանի ներգրավածությունը, մասնավորապես քիմիական զենքի կիրառումը:
Ինչպես եվ իր տված նախկին հարցազրույցներում, Ամերիկայի Ձանին հետ զրույցի ընթացքում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը կրկին անգամ նշել է, որ ԱՄՆ-ը հետեվողական է լինելու Մեծ Բրիտանիայում թունավորվախ նապկին ռուսական գործակալի գործի թափանցիկ եվ արդար հետաքննությանը:
Հանթսմանը նաեվ ավելացրել է, որ առաջիկայում ընթացիկ հետաքննությունը նոր փաստեր ջրի երես կհանի ու նոր լույս կսփռի Սերգեյ Սկրիպալի եվ նրա դստեր թունավորման գործին.
Դեսպանը նաեվ նշել է, որ անպատասխանատ քայլ կինի Ռուսաստանի չներգրավվել ռազմավարական կայունության եւ սպառազինությունների վերահսկման, Մերձավոր Արեւելքում, այդ թվում Սիրիայում խաղաղության եւ կայունության հաստատման հարցերում`չանտեսելով ընդհանուր շահերը,նպատակները եվ երկպոսության կարեվորթյունը: