Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ընտրությունների կարգի վերաբերյալ մի օրինագիծ, որը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Օրինագծի հակառակորդները կարծում են , որ այս փոփոխուփյունները կնպաստեն ընտրակեղծիքների տարածմանն ու ընտրությունների արդար ընթացքի խափանմանը:
Խորհրդքարանում բախում է գրանցվել ընդդիմադիր ու իշխանամետ պատգամավորների միջև այն բանից հետո, երբ հայտարարվեց օրինագծի ընդունման մասին:
Օրինագծի հակառակորդները հայտնում են, որ այս փոփոխությամբ Ընտրական բարձրագույն խորհրդին է տրվում լայն լիազորություններ, ներառյալ ընտրատեղամասերի միավորման և քվեատուփերի տեղաշարժման վերաբերյալ: Քվեաթերթիկների վրա չի դրվի տեղական ընտրատեղամասի կնիք: Այս որոշումները կայացվել են անցած տարի հանրաքվեի ընթացքում, որոնք քննադատության լայն ալիք են բարձրացրել:
Այս նոր օրենքը նաև թույլ է տալիս անվտանգության ուժերի մուտքն ընտրատեղամաս, եթե դա պահանջի որևէ ընտրող: Իշխանություններն այս դրույթը բացատրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ միջոցառումներով, հատկապես քրդերով բնակեցված հարավային շրջաններում: Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, պնդում են, որ անվտանգության ուժերի ներկայությունն ընտրատեղամասերում կխափանի ընտրությունների թափանցիկությունն ու արդար ընթացքը: