Մյունխենի վեհաժողովը՝ աշխարհին սպառնացող վտանգների մասին

Your browser doesn’t support HTML5

Իրանն ու Իսրայելը մեղադրում են միմյանց Մերձավոր Արեւելքում ագրեսիա իրականացնելու մեջ։ Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, որ Իրանը մի քանի տարվա ընթացքում կտիրապետի միջուկային զենքի։

Բենյամին Նեթանյահուն Մյունխենում անցկացված Անվտանգության հարցերով վեհաժողովում հայտարարեց, թե հաշվված տարիներ են մնացել, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Այս համատեքստում մեծաթիվ վերլուծաբաններ են նշում, որ միջազգային ասպարեզում աղմուկ բարձրացնելով, Նեթանյահուն փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իրեն կոռուպցիայի մեջ մեղադրող փաստերից։

Ելույթի ժամանակ Նեթանյահուն ցուցադրում էր, իր խոսքերով ասած, իրանական անօդաչու թռչող սարքի մի մաս, որը նրա խոսքերով ոչնչացվել է իր երկրի տարածքում։
Նրա խոսքերով, Իրանի ագրեսիան մյուս կողմից ունի դրական ազդեցություն։

՝՝Դրա հետեւանքով սերտանում են հարաբերություններն արաբների ու իսրայելցիների միջեւ։ Իսկ դա զավեշտալի կերպով կարող է ուղի հարթել դեպի իսրայելապաղեստինյան խաղաղության համար՛՛, հայտարարեց նա, երբ դրանից միայն ժամեր առաջ էր Իսրայելը ռազմական հարձակումներ գործում ընդդեմ Գազայի գոտու պաղեստինյան դիրքերի, դառնալով երկու մարդկանց զոհվելու պատճառ։ Դրանից առաջ ռումբային հարձակում էր իրականացվել ընդդեմ իսրայելցի զինվորականների, ինչի արդյունքում վիրավորվել էր 4 զինվորական։

Նույն վեհաժողովում Իրանի արտաքին գործերի նախարարն Իսրայելի վարչապետի խոսքերն անվանեց ՝՝մուլտֆիլմ՛՛։
Ջավադ Զարիֆի խոսքերով, ՝՝Իսրայելն ագրեսիան եւ զանգվածային ճնշամիջոցները դարձրել է քաղաքականություն՝ ընդդեմ իր հարեւանների։ Իր համար քաղաքականություն է ընտրել դեպի Սիրիա, Լիբանան ու արաբական այլ երկրների տարածքներ ներխուժումները՛՛։
Իսկ Իրանը, ըստ Զարիֆի, տարածաշրջանի համար որոնում է փոխհարգանքի վրա հենված խաղաղություն։

Միջուկային սպառնալիքի թեման լայնորեն քննարկվեց նաեւ նման զենքեր ձեռք բերելու նպատակ ունեցող Հյուսիսային Կորեայի առնչությամբ։

Իսկ քանի դեռ մի կողմից դատապարտում են միջուկային զենքեր ձեռք բերելու ջանքերը, մյուս կողմից այդպիսի զենքեր ունեցող երկրները փորձում են զարկ տալ միջուկային իրենց զինանոցին։
Ինչպես Միջուկային զենքերը ոչնչացնելու միջազգայի արշավ խմբի անդամներից, Նոբելյան խաղաղության դափնեկիր Բեաթրիս Ֆինն է ասել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, ՝՝ Հարկավոր է հիշեցնել բոլոր երկրների կառավարություններին, որ եթե շարունակենք այս քաղաքականությունը, մի օր ուժի մեջ կդրվեն միջուկային զենքերը։ Այդ պատճառով հարկավոր է մտածել դրանք ոչ թե ավելացնելու, այլ՝ ոչնչացնելու մասին՛՛։

Մյունխենի վեհաժողովը ցույց տվեց, թե որքան մեծ է բաժանումն աշխարհի շատ ու շատ հատվածներում ու հատկապես՝ Մերձավոր Արեւելքում։ Սակայն նաեւ կարողացավ ինչ որ չափով մեծացնել իրազեկությունն այն մասին, թե ինչ կարող է պատահել աշխարհին, եթե այսօր չմտածենք միջուկային զենքերը կրճատելու ու ոչնչացնելու մասին։