Փոփոխություններ ԱՄՆ-ը ներգաղթի ոլորտում

ԱՄՆ-ի օրեսնդիրները փորձում են ընդհանուր հայտարարի գալ ներգաղթի հետ կապված հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային անվտանգության, ընտանիքի անդամների ներգաղթի և երիտասարդ անօրինական ներգաղթյալների խնդիրների:

ԱՄՆ-ի օրեսնդիրները փորձում են գալ ընդհանուր հայտարարի գալ՝ փորձելով կարգավորել ներգաղթի հետ կապված մի շարք հարցեր, ներառյալ սահմանային անվտանգության, ընտանիքի վերամիավորման, գրին քարտի և մանուկ տարիքում ԱՄՆ ապօրինաբար ներգաղթածների օրենսդրական փաթեթների շուրջ։

Չորեքշաբթի օրը 16 սենատորներ երկու կուսակցությունից հայտարարել են, որ եկել են համաձայնության այսպես կոչված «դրիմերների» հարցի շուրջ: Խոսքն այն անօրինական ներգաղթյալների մասին է, ովքեր փոքր տարիքում տեղափոխվել են ԱՄՆ-ը: Օրենսդրական նոր նախաձեռնությունը կարող է վերջիններիս համար ստեղծել մեխանիզմ՝ քաղաքացիություն ստանալու ուղղությամբ:

Նախագահ Թրամփն աջակցում է բարեփոխումների մի մասը: Հիշեցնենք, որ վերջինս չեղարկել էր նախկին նախագահ Օբամայի նախաձեռնությունը «դրիմերների» վերաբերյալ ու Կոնգրեսին տվել 6 ամիս ժամանակ նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Վերջին շաբաթների ընթացքում նախագահ Թրամփն առաջարկել էր շուրջ 1,8 միլիոն երիտասարդ անօրինական ներգաղթյալներին ի վերջի քաղաքացիություն ստանալու եղանակներ մշակել, խոշոր ներդրումներ իրականացնել ԱՄՆ-ի սահմանային անվտանգության համակարգում, սահմանափակել ընտանեկան կապերի միջոցով ներգաղթի հնարավորությունը և առաջնահերթությունը տալ կրթություն ստացած ներգաղթյալներին:

Դեմոկրատների պնդմամբ «դրիմերների» վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կդիտարկվի ներգաղթի մասին այլ խնդիրներից առանձին: