ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցիչները Կալիֆոռնիա նահանգի արևմտյան շրջանում բնական աղետների ժամանակ բնակչության տարհանման հրահանգներից հանել են «կամավոր» բառը:
Սանտա Բարբարա շրջանի պաշտոնական աղբյուրները նշում են, որ պարտադիր տարհանման հրամանը կտրվի 24 ժամ առաջ, իսկ առաջին տեղեկությունը կտրամադրվի 3 օր առաջ:
Այս փոփոխություններն ի հայտ են եկել անցած ամիս ստեղծված արտակարգ իրավիճակից հետո՝ կապված կործանարար սողանքների հետ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ որոշ մարդիկ կենտրոնացել են ավելի շատ «կամավոր» բառի վրա՝ անտեսելով «տարհանում» բառը: Դա ստեղծում է պատրանք, որ նրանք անվտանգության մեջ են այն ժամանակ, երբ առկա են նրանց կյանքին սպառնացող լուրջ վտանգներ:
Պաշտոնական տեղեկությամբ Կալիֆոռնիայի վերջին բնական աղետի ընթացքում զոհվել է 21 մարդ, երկուսը՝ անհետ կորել են: Տեղական իշխանությունները պատրաստվում են օգտագործել նույն բառապաշարն այլ տեսակի բնական աղետների ժամանակ, ներառյալ հրդեհների: