Սիրիան` մրցակից ուժերի ու հակադիր շահերի բախման կետ

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգները ռազմական օժանդակություն է տրամադրում Սիրիայի ժողովրդավարական ուժեր անվանումը կրող խմբերին` ընդդեմ ահաբեկչական խմբավորումների: Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի աջակցությամբ պատերազմ է մղում ընդդեմ այդ ուժերի`գրավելու համար այն տարածքները, որոնք դեռեւս գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ ռազմական միջամտություն կցուցաբերի, եթե իր զորքերը հայտվնեն վտանգի տակ:
Եվ ահա պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, թե ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակից ուժերը ու ահաբեկիչների դեմ կռվող տեղական ուժերը ենթարկվել են Սիրիայի կառավարական ուժերի հրետանային, հրասայլային ու ականանետային հարձակման: Պենտագոնի խոսնակն ասել է, թե ԱՄՆ-ի օդային գրոհները եղել են ‘’այդ ագրեսիսյին ի պատասխան’’:

Դա արժանացել է Ռուսաստանի զայրալից պատասխանին: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան ասել է, ‘’Նրանք շարունակ պնդում են, թե պայքարում են ընդդեմ միջազգային ահաբեկչության, սակայն տեսնում ենք, որ նրանք կռվում են ահաբեկչության դեմ պայքարողների դեմ’’:

Դաշնակից ուժերի կողմից Սիրիայի կառավարությանն աջակից ուժերի դեմ օդային գրոհներն ավելի են սրում իրավիճակը երկրի տարբեր խմբավորումների միջեւ: Հիշենք, նաեւ, որ այս շաբաթ Սիրիայի կառավարական ուժերի կողմից Գութայի շրջանում իրականացված լայնածավալ հրետենակոծության արդյունքում մոտավորապես քաղաքացիական 200 անձինք էին զոհվել:

ԱՄՆ-ը Սիրիայում խնդիրներ ունի նաեւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից Թուրքիայի հետ, որը դեմ է Սիրիայում քրդական ուժերին պաշտպանելու ԱՄՆ-ի քաղաքականությանը: Թուրքիան այժմ պատերազմ է սկսել Սիրիայում ահաբեկչության դեմ հաղթանակներ տարած քրդական ուժերի դեմ ու պահանջում է, որ ԱՄՆ-ը այս շրջաններից դուրս բերի իր ուժերը:

‘’Մեր ներկայությունն այս տարածաշրջանում կայունություն է հաստատել’’, ասել է ԱՄՆ-ի հատուկ ուժերի հրամանատարներից գեներալ մայոր Ջեմի Ջարարդն ու ավելացրել, ‘’Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ քանի դեռ չի հաստատվել քաղաքական կայունություն’’:

Այնպես որ Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ շատ բարդ, տապալվում են խաղաղության միջազգային բանակցությունները, հեռացած բնակչության թիվը կազմում է մի քանի միլիոն: