Սիրիացի փախստականների անբարենպաստ պայմանները

Լիբանանի ճամբարներում բնակվող 1 միլիոն սիրիացի փախստականների մեծ մասը գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Ձմեռային ամիսներին նրանցից ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել դաժան եղանակային պայմանները:

Լիբանանի փախստականների ճամբարներում ժամանակավաոր բնակություն հաստատած սիրիացի փախստականների համար ձմեռվա ամիսները սովորականից ավելի ծանր են անցնում:

Դաժան եղանակային պայմաններում՝ մրրիկներից ու անձրևներից, այդ թվում՝ վերջերս Լիբանանում գրանցված «Օսկար» անվանումը կրող կատաղի փոթորկից սիրիացի փախստականները պատսպարվում են նմանատիպ վրաններում:

«Կտուրի փայտերը կոտրվեցին և անձրևի ջուրը սկսեց ներս հոսել վրանի մեջ՝ մեզ վրա», - պատմում է Հասան ալ Ռաջան:

Լիբանանում գրանցված 1 միլիոն փախստականներից մոտ 250 հազարը ապրում են ոչ պաշտոնական ճամբարներում: Նրանցից շատերը գտնվում են Սիրիայի սահմանամերձ Բեքա հովտում տեղակայված փախստականների ճամբարում:

Աշխատանք գտնելն այստեղ դժվար է, գրեթե անհնար, հատկապես ձմռանը: Աշխատանքները սեզոնային են և մարդկանց մեծ մասը չունեն բավականաչափ գումար ո՛չ ջեռուցման, ոչ էլ՝ վրանների վերանորոգման համար:

«Այս ձմեռն իրոք ծանր էր, թե՛ ցրտի, և թե՛ անձրևների պատճառով, իսկ ես փայտ ու վառելիք գնելու գումար չունեի, քանի որ ոչինչ չենք ստացել», - պատմում է Սաբա Աբլան:

Հուսեյն Հասանն ու նրա ընտանիքը ընդամենը երկու ամիս առաջ են այստեղ տեղափոխվել Սիրիայից: Նրանց վրանը ամբողջությամբ քանդվել էր անձրևներից:

«Մեր կյանքը ոչինչ չարժի: Մենք ոչինիչ չունենք՝ վախից, հիվանդությունից, անձրևից, և ցրտից բացի», - պատմում է Հուսեյն Հասանը:

Լիբանանի կառավարությունը արգելում է պաշտոնական ճամբարների կառուցումը ինչը խոչընդոտ է հանդիսանում մարդասիրական մի շարք կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են օգնության ձեռք մեկնել կարիքավոր փախստականներին:

«Այս ճամբարները անօրինական ճանապարհներով են կառուցվել, այդ պատճառով ունեն մի շարք սահմանափակումներ: Լիբանանի օրենքներով պաշտոնապես չի թույլատրվում փախստականների ճամբարներ կառուցել: Բացի այդ՝ մեր ֆինանսավորումն է պակասում տարեց-տարի», - ասում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակ Սկոտ Քրեյգը:

Հունվարի սկզբին 16 սիրիացի փախստականներ, փորձելով անցնել Լիբանանի սահմանը, մահացել էին Բեքա հովտի սահմանամերձ սարերում ձնաբքի պատճառով:

Նրանց մեջ էր նաև Լիբանանում իր ընտանիքին սպասող Միշան ալ Աբեդի մայրը, կինը և ավագ դուստրը: Փրկվել էր միայն Միշանի 3 տարեկան դուստրը՝ Սառան:

«Ես շատ էի վախենում նրանց համար, սիրտս ցավում էր, բայց այլընտանք չկար, նրանք ստիպված էին անցնել այդ ճանապարհով…Դուստրս ճանապարհին կորցրել է մորը շատ է տառապել: Հեշտ չէ», - ասում է Միշան ալ Աբեդը:

Սառան երջանիկ է, որ ողջ է մնացել և առջևում դեռ շատ ձմեռներ կան, որ նա դեռ պետք է հաղթահարի: