Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է հայտնի «Պատվո մեդալ» վիդեո խաղի հատվածները որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց:
Հունվարի 24-ին թուրքական Haberturk հեռուստաընկերությունը հեռարձակեց մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունների ապացույց:
Փորձագետներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչևե, արագորեն նկատեցին, որ հրապարակված տեսնայութը իրականում վերցված էր «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղից, որտեղ գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում:
Թուրքիան, սակայն, միակ պետությունը չէ, որը վիդեո խաղերից վերցված տեսանյութերը ներկայացնում է որպես արժանահավատ լրատվություն և իրականություն:
Polygraph.info-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այդ նույն տեսանյութը, որի նպատակն էր ապացուցել, որ Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Իսլամական պետությանը»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսին Թուրքիան սկսեց ռազմական գործողություններ իրականացնել հյուսիային Սիրիայի Աֆրին շրջանում, որը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցությանվեր ահսկողություն ներքո, որի ռազմական թևը համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը կարևոր դեր ունեցավ 2017 թվականի հոկտեմբերին Դաեշի դե ֆակտո մայրաքաղաք համարվող Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում:
2016 թվականի փետրվարին «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղի հատվածները որպես իրական մարտական գործողություններ պատկերող տեսանյութ հեռարձակել էր նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով այն որպես Հեզբոլլահի դիպուկահարի կողմից Դաեշ-ի ահաբեկչի սպանության տեսանյութ: Նույն կադրերը հայտնվել էին նաև Սաուդյան Արաբիայի և միջազգային այլ լրատվամիջոցներում:
2010 թվականին թողարկված՝ հայտնի «Պատվո մեդալ» վիդեո խաղի համակարգչային գրաֆիկան կատարելագործվում է տարեց տարի և կեղծ լրատվություն տարածող ընկերությունների կողմից, անխուսափելիորեն, շարունակում է տարածվել համացանցում որպես հավաստի լրատվություն: