Թրամփը պատրաստ է հանդիպել հատուկ դատախազին

Կրեմլի հետ Դոնալդ Թրամփի թիմակիցների հնարավոր կապերը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հնարավոր է հարցաքննի Թրամփին:

ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Ռուսաաստանի հավանական միջամտության գործը հետաքքնող Ռոբերտ Մյուլերը չի բացառում առաջիկայում Թրամփին հարցաքննելու հավանականությունը:

Թրամփը լրագողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չի խուսափում Մյուլերի հետ հանդիպումից.

«Ես իրականում սպասում եմ մեր հանդիպմանը, չնայած ոչ մի դավադրություն էլ չի եղել, ոչ էլ՝ խոչընդոտում արդարադատությանը: Ես սպասում եմ, բայց անհանգսանում եմ, քանի որ դուք իրականում չեք հաղորդում այն ինչ իրականում կատարվում է»:

Մյուլերը շարունակում է հետաքննել, թե արդյոք Դոնալդ Թրամփը միջամտել է արդարադատությանը՝ ճնշում գործադրելով Թրամփի թիմակիցների և Կրեմլի գործը հետաքննող հատուկ դատախազ, Հետաքննությունների Դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի վրա նախքան վերջինիս պաշտոնանկ անելը:

Բազմաթիվ վերլուծաբաններ, այնուամենայնիվ, գտնում են, որ Թրամփը իրականում խուսափում է Ռոբերտ Մյուլերի հետ հանդիպումից: Հայտնի չէ նաև արդյոք վերջինիս փաստաբանները ողջունում են Մյուլեր-Թրամփ հանդիպման գաղափարը: