Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը իրենց երրորդ երեխային Չիկագո են անվանել

Երկուշաբթի գիշերը սուրոգատ մոր միջոցով լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի երրորդ երեխան: Զույգը չի բացահայտել իրենց նոր դստեր անվան ընտրության մանրամասները, սակայն շատերին հայտնի է, որ Քանիե Ուեսթը իր մանկությունն անցկացրել է Չիկագո քաղաքում:

Հիշեցնենք, որ զույգն արդեն երկու երեխա ուներ՝ 4 տարեկան դուստր Նորթը և 2 տարեկան որդի Սեինթը: Նրանց երեխաների անունները բավականին յուրահատուկ են, քանի որ Նորթ թարգմանաբար նշանակում է հյուսիս, Սեինթ թարգմանաբար նշանակում է սուրբ, դե իսկ Չիկագոն ինչպես նշեցինք քաղաքի անուն է: Հատկանշական է, որ Քանիե Ուեսթի ազգանունը նշանակում է արևմուտք: