Այսօր, երբ աշխարհի երկրների առաջնորդները պատրաստվում են Համաշխարհային տնտեսական ֆորումին, Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրում է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին աշխարհի երկբեւեռ լինելու հանգամանքը չընդունելու համար։
Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահին քննադատում են մի շարք հարցերում, այդ թվում՝ ռասիստ լինելու մեջ, Շվեյցարիայում ցուցարարները պահանջում են արգելել նրա մասնակցությունն այստեղ՝ Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրում է ԱՄՆ-ին՝ իր կամքն աշխարհին պարտադրելու ջանքերի մեջ։
՝՝Նրանք հրթիռային պաշտպանության համակարգեր են տեղակայում աշխարհի տարբեր հատվածներում, իրականացնում միակողմանի պատժամիջոցներ, իրենց կանոնները փորձում տարածել աշխարհի երկրներում, ու սպառնում միջազգային խնդիրները լուծել ըստ իրենց կողմից կազմված սցենարների՛՛, հայտարարել է Լավրովը։
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Լավրովի կողմից հնչող մեղադրանքներն արտացոլումն են Ռուսաստանի այն չիրականացված հույսերի, որ Թրամփը կարող էր փոխել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը։
Վերլուծաբաններից Պետեր Ելցովի խոսքերով, ՝՝ Ռուսները պարզապես չէին հաշվի առել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում իշխանությունը տարանջատված է։ Հաշվի չէին առել Կոնգրեսի չափազանց մեծ ուժը, այն որ շատ մեծ է դատական համակարգը, ինչի արդյունքում էլ Դոնալդ Թրամփը հենց ինքը չկամեցավ նկատելիորեն բարելավեր Ռուսաստանի հետ հարաբերությունները՛՛։
Ելցովի կարծիքով, Լավրովը ճիշտ չէ այն առումով, որ նրա խոսքերը պարզապես արտացոլում են իր օրակարգը առաջ տանելու Ռուսաստանի կառավարության ձգտումը։
Ռուսաստանի հարցերով փորձագետը ողջունում է Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու Թրամփի որոշումը։ Չէ որ վերջինս միշտ էլ անհամաձայնություն է արտահայտել գլոբալիզացիան եւ ազատ առեւտուրը քաջալերող Դավոսի գործունեությանը, եւ նրա մասնակցությունը թույլ կտա ավելի խորը քննարկումներ անցկացնել այս ուղղությամբ։