«Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթի հեղինակ Ջեյմս Դամորը երկուշաբթի օրը իր փաստաբանի հետ հրավիրել էր մամլո ասուլիս՝ կապված Google ընկերության դեմ իր ձեռնարկած իրավական քայլերի մասին:
Հիշեցնենք, որ Google-ն աշխատանքից ազատել էր Դամորին այն բանից հետո, երբ նրա պատրաստած նյութը հայտնվել էր մամուլի էջերում:
Փաստաթուղթն ընկերության աշխատաոճը որակել էր անարդար, ըստ որի, ընկերության ղեկավար անձնակազմը խրախուսում է ճնշումներն իր այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ունեն այլընտրանքային քաղաքական հայացքներ: Նա պնդում է, որ ընկերությունն աչք է փակում նախագահ Թրամփի և նրա կողմնակիցների դեմ տարբեր տեսակի արձագանքներին, ներառյալ նրանց համեմատությանը ֆաշիզմի հետ, իսկ այն աշխատակիցներն, ովքեր բողոքում են նման գործելաոճի դեմ, տուժում են:
«Դատական այս հայցը միտված է օգնելու Google-ի ներկա և ապագա բոլոր աշխատակիցներին, ովքեր տուժել են ընկերության նման գործելաոճից»,- ասել է Դանմորը:
Google-ի նախկին աշխատակցի պնդմամբ ընկերության աշխատակիցների առնվազն կեսը համամիտ է իր պատրաստած փաստաթղթում ներկայացված մոտեցումների հետ: