Նավթատար նավի խորտակումից հետո չինական նավերը մաքրման աշխատանքներն են սկսել

Արեւելաչինական ծովում իրանական նավթատար նավի խորտակումից հետո չինական նավերը սկսել են ծովի մաքրման աշխատանքներ։ Հունվարի 6-ին բեռնատար մի նավի հետ բախման արդյունքում ՝՝Սանչի՛՛ նավթակրի վրա սկսված հրդեհի արդյունքում զոհվել են նավի վրա գտնվող բոլոր 32 անդամները։

Նավերը մաքրման աշխատանքներն իրականացնում են 12Օ քառակուսի կմ տարածքի վրա։ Հիմնական խնդիրը նավի ծանր վառելանյութն է, որը նավի սուզվելուց հետո թափվում է ծովը։ Բացի այդ նավն Իրանից տեղափոխում էր 136 հազար տոննա գեր-թեթեւ նավթ, որը թունավորում է ծովի ջրերը, սակայն տեսանելի չէ մակերեւույթից։