ԱՄՆ-ում քաջատեղյակ են, որ Կուբայի իշխանությունները ուշադրությամբ հետևում են իրենց երկրում ԱՄՆ-ի դիվանագետների գործունեությանը: Այս հանգամանքը է՛լ ավելի կասկածելի է դարձնում այն, որ Կուբայի իշխանությունները անտեղյակ են ամերիկացի 24 աշխատակիցներին առողջական վնաս հասցնելու հանգամանքների մասին:
Այս հարցի վերաբերյալ Սենատում անցկացված լսումների ժամանակ Պետդեպարտամենտի պաշտոնյաները տեղեկացրեցին, որ տուժածների ախտանշաններն ուղեղի մեղմ տրավմատիկ վնասվածք են հիշեցնում:
Պետդեպարտամենտի բժշկության գծով տնօրեն Չարլզ Ռոզենֆարբը ասում է,- «Մինչ այժմ արձանագրված ախտանիշները մատնանշում են, որ թունավորումը ոչ բնական աղբյուրից է բխում»:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մասնակիորեն դադարեցրել էր Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու Բարաք Օբամայի կողմից սկսված գործընթացը:
Կուբայում ԱՄՆ-ի աշխատակիցների թունավորման արդյունքում, ԱՄՆ-ի դեսպանության մի շարք դիվանագետներ հետ են կանչվել Վաշինգտոն, իսկ Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան 15 աշխատակիցներ արտաքսվել են:
ԱՄՆ-ի սենատորներին այս հարձակումը նույնպես առեղծվածային է թվում:
Հանրապետական սենատոր Մարքո Ռուբիոն ասում է,- «Այն ինչ պատահել է մեր աշխատակիցներին, այնպիսի բարդ տեխնոլոգիայի միջոցով է արվել, որ մենք դեռևս փորձում ենք դա պարզել»:
Սենատոր Մարքո Ռուբիան չի բացառել, որ այս հարձակման մեղավորը կարող է լինել Ռուսաստանը՝ փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները:
Your browser doesn’t support HTML5