Երկուշաբթի օրը Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել են արևելյան Ղոթան: Այս մասին հաղորդում է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խումբը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ Հարասթայում և Արբինում տեղի են ունենում մի շարք պայթյուններ: Այս բնակավայրերն ընկած են Դամասկոսից դեպի հյուսիս։
Մեկ այլ տեսանյութում փրկարարական աշխատանքներ են տարվում Միսրաբա բնակավայրի արվարձաններում՝ հրթիռակոծումից տուժած մարդկանց փրկելու համար:
Վերջին շաբաթներին արևելյան Ղութայի ուղղությամբ ընթացել են մարտեր: Սիրիայի կառավարական զորքերը փորձում են հեռացնել այստեղից իսլամիստ զինյալներին: