Ուոթերֆորդ ապակե գունդը պատրաստ է Նյու Յորքի Թայմս Սքուերում ազդարարել նոր տարվա գալուստը, սակայն նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել 110 տարվա այս ավանդույթին և բացօթյա համերգին պետք է տաք հագնվեն: ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան 2Օ նահանգներ արդեն իսկ ծածկված են ձյան շերտով:
Ցածր ջերմաստիճանը բարդացնում է փողոցների մաքրման աշխատանքները և դանդաղեցնում երթևեկությունը:
Իսկ արտակարգ իրադրությունների ծառայությունները անօթևան մարդկանց փողոցներից տեղափոխում են հասարակական կացարաններ։
Կացարաններից մեկի աշխատակիցն ասում է,-«Մենք գիտենք, որ այստեղ բերված մարդկանցից ոմանք կարող էին 15-30 րոպեների ընթացքում ցրտից մահանալ»:
Սակայն այս եղանակը ոչ բոլորին է վհատեցրել։ Շատերն ուրախությամբ դուրս են եկել փողոց, օրինակ չմշկասահքով զբաղվելու համար։ Նրանց խոսքերով պարզապես պետք է տաք հագնվել:
Հյուսիսային քաղաքներում ինչպես Չիկագոյում, Սեինթ Լյուիսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Աթլանթայում Նոր Տարվա գիշերը ջերմաստիճանը սովորականից կիջնի մոտ տասը աստիճանով: 2018 թվականի առաջին շաբաթը նույնպես ծայրահեղ սառը կլինի։ Ձնաբուք կարող է սկսվել նաև հարավային ափամերձ նահանգներում։
Your browser doesn’t support HTML5