Մինչև տարեվերջ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է քննարկի Դոնալդ Թրամփի կողմից կասեցված՝ նախկինում DACA ծրագրի պաշտպանության տակ գտնվող շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասրաների ճակատագիրը:
ԴԱԿԱ ծրագրի պաշտպանության տակ գտնվող անփաստաթուղթ ներգաղթյալների իրավապաշտպան կազմակերպությունները ու այս ծրագրի տակ գտնվող ներգաղթյալները չորեքշաբթի օրը մասնակցեցին Վաշինգտոնի Dream Central վրան-կենտրոնի բացմանը: Նրանք կոչ էին անում Կոնգրեսին չեղարկել ԱՄՆ-ում ծնված հազարավոր անփաստաթուղթ ներգաղյալների երեխաների՝ «երազողների» արատքասման Թրամփի վարչակազմի ներկայացրած օրինագիծը:
«Այս նախաձեռնությամբ մենք հայտ ենք ներկայացնում առ այն, որ մենք այստեղ ենք ու չենք հեռանալու», - ասում է United we dream իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Գրեյսա Մարիտնեսը:
Ըստ շատերի՝ այս արշավի իրականացումն իր նշանակությամբ նույնքան կարևոր է, որքան 60-ականների քաղաքացիական իրավունքների համար մղվող պայքարն ու տարեսկզբին կայացած կանանց բազմահազարանոց երթը:
«Կրկին և կրկին մենք միավորված ենք այս հարցում և, ունենալով անցյալի օրինակները, պայքարում ենք նոր սերնդի ամերիկացիների իրավունքների և հնարավորությունների համար», - ասում է սենատոր Դիք Դուրբինը:
Չնայած «երազողների» բնակության իրավունքների՝ Dream Act օրինագծի ակտիվ աջակից դեմոկրատ սենատոր Դուրբինը չի կարող խոստանալ, որ օրինագիծը կանցկացվի տարեվերջին, օրինագիծը սատարողները անում են հնարավորինն այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին հայտարարեց DACA ծրագրի կասեցման մասին՝ երկարաձգելով ծրագրի վերջնաժամկետը մինչև 2018 թվականի մարտ ամիսը եւ անտեսելով նախկինում պաշտպանված անփաստաթուղթ մոտ 8ՕՕ հազար երիտասարդների ճակատագիրը: