Վախճանվել է Ֆրանսիայի ամենամեծ ռոք-աստղ Ջոնի Հոլիդեյը

Your browser doesn’t support HTML5

74 տարեկան հասակում վախճանվել է Ֆրանսիայի ամենահայտ ռոք-աստղ Ջոնի Հոլիդեյը՝ թոքերի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։

Ջոնի Հոլիդեյն իր գործունեությունը 196Օ թվականին սկսելուց ի վեր վաճառել է ավելի քան 1ՕՕ միլիոն ձայնասկավառակ, նկարահանվել մի շարք կինոֆիլմերում։

Հոլիդեյը որոշել էր երգիչ դառնալ 1957 թվականին Էլվիս Փրեսլիի կատարումները կինոպաստառների վրա դիտելուց հետո։ Այդ պատճառով նրան անվանում էին ՝՝Ֆրանսիայի Փրեսլի՛՛։

1997 թվականին նախագահ Ժաք Շիրակի կողմից նա արժանացել է Պատվո լեգիոնի ասպետ կոչումին։

Նրա կնոջ հայտարարության մեջ ասված է. ՝՝Ջոնի Հոլիդեյը հեռացավ մեզնից։ Ես այս տողերը գրում եմ, առանց դրանց հավատալու, չնայած, որ գրածս իրականություն է։ Իմ ամուսինն այլեւս մեզ հետ չէ՛՛։

Ջոնի Հոլիդեյն ամուսնացել է 5 անգամ։ Նրա առաջին կինը հայ հոր ու բուլղարացի մոր զավակ, ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Սիլվի Վարթանն էր։