Մուգաբեն լքեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնը

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում տոնում են շուրջ 4 տասնամյակ երկրի իշխանությունը վերցրած նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը:

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում տոնական տրամադրություն է: Մարդաշատ փողոցներում տոնում են երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը:

Աշխարհի ամենաերկարակյաց առաջնորդը՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով ղեկավարում է երկիրը Զիմբաբվեի անկախախության հռչակումից ի վեր՝1980 թվականից, նախ որպես վարչապետ, այնուհետև՝ որպես նախագահ, երեքշաբթի օրը նամակով հայտնել է իր հրաժարականի մասին:

Նշենք, որ նույն օրը Զիմբաբվեի խորհդհրդարնում արդեն մեկնարկել էր նրա պաշտոնանակության գործընթացը, որը ըստ երկրի սահմանադրության, կարող էրտևել 2-ից 3 շաբաթ: Մուգաբեին պաշտոնանկ անելու համար հարկավոր կլիներ խորհրդարանում նրա գլխավորած՝ Զիմբաբվեի աֆրիկյան ազգային պետություն-Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցության քվեների 50 տոկոսից ավելին:

Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի լուրը անսպասելի էր շատերի համար, քանի որ Մուգաբեն նախկինում բազմիցս, նունիսկ նախորդ շաբաթ մեկնարկած բանակցությունների ընթացքում, հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը:

Անցած չորեքշաբթի Մուգաբեն և նրա կինը՝ Գրեյս Մուգաբեն, տնային կալանքի էին ենթարկվել մայրաքաղաք Հարարեում: Նախագահի առանձնատունը շրջափակած բանակայինները գրավել էին նաև պետական հեռուստաընկերությունը և ուղիղ եթերով վստահեցրել հանրությանը, որ կատարվածը հեղաշրջում չէ,այլ՝ քայլ, որը ուղղված է Զիմբաբվեում ժողովրդավարության վերահաստատմանը:

Երկրում ներքաղաքական իրավիճակը լարվեց դեռ շուրջ երկու շաբաթ առաջ, երբ պաշտոնանկ արվեց նախկին փոխնախագահ և հատուկ ծառայություններինախկին ղեկավար Էմմերսոն Մնանգագվան, ով, լքելով երկիրը, հայտարարեց իր դեմ ծրագրված մահափորձի մասին: Ըստ քննադատների, Մուգաբեն ծրագրել էրնախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվայի փոխարեն իշխանությունը սահուն կերպով փոխանցել իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին:

Չնայած սահուն իշխանափոխության հետ առնչվող մի շարք հարցականներին և այն փաստին, որ նախագահի լիազորությունները այժմ փոխանցվելու են Մուգաբեի աջակիցը համարվող, երկրի ներկայիս փոխնախագահ Ֆելեկեզելա Մֆոկոյին,՝ բազմաթիվ զիմբաբվեցիների համար այսօր, այնուամենայնիվ հաղթանակի օր է:

Մուգաբեի բռնատիրական ոճի ղեկավարման 37 տարիների ընթացքում զիմբաբվեցիները, չունենալով ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության հնարավորություն, ենթարկվել են տարաբնույթ զրկանքների, ականատես լինելով տնտեսական աննախադեպ անկման, սոցիալական անարդարության և արտագաղթի:

Փորձագետների պնդմամբ՝ 80-ականների սկզբին Զիմբաբվեն դասվում էր Աֆրիկայի ամենազարգացած երկրների թվին, սակայն այսօր այն աշխարհիամենաաղքատ երկրներից մեկն է, որտեղ միջին զիմբաբվեցին 15 տոկոսով ավելի աղքատ է, քան 1980 թվականին: 2008 թվականի տնտեսական ճգնաժամիցառայսօր ծանր սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքում միլիոնավոր զիմբաբվեցիներ լքել են երկիրն ու ապաստան ստացել մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Ներկայումս, Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը գտնվում է զինվորականների վերհսկողության տակ, ովքեր ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել Էմմերսոն Մնանգագվային:

Ըստ Զիմբաբվեի սահմանդրության՝ վաղվանից երկրի նախագահի լիազարությունները պետք է փոխանցվեն երկրի ներկայիս փոխնախագահ Ֆելեկեզելա Մֆոկոյին, ով Գրեյս Մուգաբեի աջակիցներից է:

Մինչ առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր է իրականում սպասվում Զիմբաբվեին, շարքային զիմբաբվեցիներն այսօր տոնում են իրենց, փաստացիորեն, երկրորդ անկախության օրը: Ոմանք էլ հիշատակում են 37 տարի երկիրը ղեկավարած Մուգաբեի «Միայն Աստված ինձ կհեռացնի» արտահայտությունը, որը նա արել է 1980-թվականի անկախությունից կարճ ժամանակ անց, ու ասում, ուրեմն եկել է այդ օրը։