Քորկերը մտադրված է քննության առնել Թրամփի իրավասությունները

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջիկա լսումները նվիրված են լինելու միջուկային զենք կիրառելու գործընթացներում ԱՄՆ-ի նախագահի իրավասությունների հետ կապված խնդիրներին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորկերը հայտարարել է՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահի «միջուկային զենք կիրառելու իրավունքի» թեմայով լսումներ անցկացնելու մասին:

Քորկերը նշել է, որ առաջիկա լսումները միջուկակային զենք կիրառելու գործընթացներում ԱՄՆ-ի նախագահի իրավասությունների հետ կապված խնդիրների ավելի ծավալուն քննարկումների մասն են կազմում:

Քորկերը, ով հայտարարել էր, որ չի պատրաստվում վերընտրվել 2018թ թվականին, վերջին մեկ ամսվա ընթացքում հրապարակային քննադատության է արժանացնում Թրամփին:

Հիշեցնենք, որ այս թեմայով հասարակության մեջ առկա անհանգստությունն ու հանրային քննարկումները սկիզբ առան օգօստոսին Դոնալդ Թրամփի արած հայտարարությունից հետո: Թրամփը իր ելույթում ասել էր, որ ամբողջությամբ կոչնչացնի Հյուսային Կորեան, եթե այն սպառնալիք դառնա ԱՄՆ-ի համար: