Հանրապետականները 1990 թվականին մեկնարկած՝ ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցմանն ու ներգաղթի ոլորտի բարեփոխումներին կանդրադառնան առաջիկա տարում:
Նախորդ շաբաթ տեղի ունեցած Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի անհապաղ դադարեցման մասին:
«Ներկայիս համակարգը, որը հիմնված չէ մասնագիտական արժանիքների վրա, վիզաներ է շնորհում խաղարկության արդյունքում պատահականորեն ընտրված մարդկանց, որոնք այդ երկրի լավագույն քաղաքացիները չեն»: - հայտատարրել է Թրամփը:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցումը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ներգաղթի քաղաքականության և բարեփոխումների ծրագրի ընդամենը մի մասն է կազմում:
Հիշեցնենք, որ Թրամփի թիմի կողմից մշակված զբաղվածության և ներգաղթի ոլորտի բարեփոխումների ծրագրի առավել ծավալուն տարբերակը հանրապետական երկու սենատորների աջակցությամբ, ներկայացվել էր ԱՄՆ-ի Կոնգրես այս տարվա ֆետրվար ամսին: Մեկ այլ նմանատիպ օրինագիծ ներկայացվել էր նաև սեպտեմբերին:
Դեթրոյթում գրանցված մահմեդական ներգաղթյալների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության իրավապաշտպան Ֆաթինա Աբդրաբոն Associated Press-ին հայտնել է.
«Բազմազանությունը միշտ եղել է մեր երկրի առավելությունը, եվ բազմազանության շնորհիվ է մեր երկիրը հայտնի որպես հույսի փարոս: Այդ առումով, ցանկացած քաղաքական, կամ ոչ քաղաքական քայլ, որը միտում ունի փակել աշխարհի առջև այդ դուռն ու մարել այդ հույսի կրակը՝անհանգստացնող նորություն է»:
Աբդրաբոյի խոսքերով՝ Գրին Քարտի խաղարկությունը ներգաղթի տեսանկյունից ոչ մի վտանգ չի պարունակում:
Փաստաբան Քենեթ Ռինզլեր համամիտ է Աբդրաբոյի հետ:
«Ահաբեկչությունը ծրագրի դադարեցման համար որպես պատրվակ օգտագործելը իրավական հիմք չի հանդիսանում, քանի որ նորեկները բոլորի նման պետք է անցնեն նույն ստուգումնրը», - գտնում է Փաստաբան Քենեթ Ռինզլերը:
Հանրապետականները 1990 թվականին մեկնարկած՝ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցմանն ու ներգաղթի ոլորտի բարեփոխումներին կանդրադառնան արդեն առաջիկա տարում, որը սակայն պայմանավորված է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությություններին Ռուսաստանի միջամտության գործի հետաքննության ընթացքով և մի շարք այլ ներքաղաքական գործոններով, գտնում են փորձագետները: