Ավելանում է Դոնալդ Թրամփին դատապարտող հանրապետական կոնգրեսականների թիվը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի սենատոր Ջեֆ Ֆլեյքը միացավ իր կուսակից այն կոնգրեսականներին, որոնք հանդես են գալիս ընդդեմ նախագահ Թրամփի վարչակազմի։

Ջեֆ Ֆլեյքը երեքշաբթի օրը հայտարարեց, որ ոտնահարվում են Ամերիկայի արժեքները, ՝՝ինչին լռությամբ պատասխանելն անթույլատրելի է՛՛։

՝՝Անտեստվում են նաեւ դաշինքները, ոտնահարվում՝ ամբողջ աշխարհի կայությունը երաշխավորող միջազգային համաձայնությունները։ Այս պայմաններում լռելը կամ ոչինչ չանելը աննախադեպ կարող է լինել պատմության մեջ՛՛, ասել է սենատորը։


Ավելի վաղ մեկ այլ հանրապետական օրենսդիր՝ սենատոր Բոբ Քորքերն էր ասել, թե կուզենար, որ Թրամփը հասներ այնտեղ, որտեղից համախմբում են ժողովրդին, այլ ոչ թե՝ մասնատում։ Նա ասել էր նաեւ, թե չի կարծում, որ նախագահ Թրամփը կարող է լավ օրինակ ծառայել երեխաների համար։

՝՝Նրան ապագայում հիշելու են պարբերաբար ստելու, մարդկանց տարբեր անուններ տալու, նրանց պիտակավորելու իր փորձառությամբ՛՛, ասել է Քորքերը։

Սպիտակ տունն, ի պատասխան երկու այս սենատորների մեղադրանքների, հայտարարում է, թե նրանց այս քայլը պայմանավորված է հաջորդ ընտրություններում պարտվելու մեծ հավանականությամբ։

Ինչպես խոսնակ Սառահ Սանդերսն է ասել, ՝՝Կարծում եմ, պատմության մեջ այս նախագահին հիշելու են որպես Դաեշ-ին պարտության մատնած առաջնորդի, նախագահ, որի օրոք տնտեսությունն աճում է այնպես, ինչպիսի ցուցանիշ չի ունեցել անցած մի քանի տասնամյակների ընթացքում։ Գործազրկությունն անցած 16 տարիներին չի եղել այնքան ցածր մակարդակի վրա, որքան այսօր։ Նա ստեղծել է մոտ 1 միլիոն 7ՕՕ հազար աշխատատեղ։ Ժողովրդին սա է պետք, այլ ոչ թե երկու սենատորների դատարկաբանությունները՛՛։

Սենատում կենտրոնական դեր ունեցող հանրապետական մի քանի կոնգրեսականներ ափսոսանք են հայտնել ընտրություններում իր թեկնածություն չդնելու Ֆլեյքի որոշման կապակցությամբ։ Ինչպես հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն է ասել, ՝՝Արիզոնան ներկայացնողո այս սենատորը, անկախ մեր առջեւ դրված խնդիրների բարդությունից, միշտ է ունեցել կառուցողական արդյունք ձեռքբերելու նպատակադրվածություն՛՛։


Սենատոր Ջոն Մաքքեյնը, որն իր հերթին իր բախումներն է ունեցել Թրամփի հետ, Ֆլեյքին անվանում է ՝՝ազնվության ու պատվի, պարկեշտության եւ նվիրվածության կերպար՛՛:

2Օ18 թվականի միջանկյալ ընտրություններին իրենց թեկնածությունը դնելու իրավունքից հրաժարվել են նաեւ հանրապետական մի շարք կոնգրեսականներ Ներկայացուցիչների պալատից։