Ամերիկացի պաշտոնյաները հաստատում են, որ Փհենյանը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ավելի է մոտեցել Միացյալ Նահանգներին հարվածելու կարողություն ձեռք բերելուն և այժմ գլխավոր հիմնահարցն է, թե ինչպես կանգնեցնել վերջնական կետին Փհենյանի հասնելու փորձը:

«Նրանք այժմ ավելի մոտ են, քան եղել են 5 տարի առաջ, և 5 ամսից, է՛լ ավելի կմոտեցնեն ԱՄՆ-ին խոցելու հնարավորությունը, եթե չլինի որևէ հակազդում: Ամեն մի փորձարկում, անկախ արդյունքից, հարստացնում է Կիմ Չեն Ինի և նրա գիտնականների գիտելիքներն այս հարցում: Այժմ մեր գործողությունները պետք է բխեն Հյուսիսայի Կորեայի ԱՄՆ-ին խոցելու հնարավորություն ունենալու ենթատեքստից»,- ասում է Պոմպեոն:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական գեներալ Մաքմասթերն էլ իր հերթին ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է դիտարկել Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի ռազմական լուծման հնարավորությունը:

Այս մեկնաբանություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Վաշինգտոնի և Փհենյանի միջև աճել է լարվածությունը՝ կապված վերջինիս անցած ամիս անցկացրած հեռավոր և միջին հեռավորության միջուկային հրթիռների նոր փորձարկումների հետ: Սա Փհենյանի կողմից իրականացված արդեն 6-րդ փորձարկումն էր: