Իրանի հետ «միջուկային գործարքը» պետք է խստացվի կամ անվավեր ճանաչվի, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանի հետ գործարքը պետք է նպաստեր տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, սակայն, թեեւ Միացյալ Նահանգները կատարում է գործարքով սահմանված պայմանավորվածությունները, իրանական ռեժիմը շարունակում է տարածել հակամարտություններ եւ ահաբեկչություն Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում: Ամենակարեւորը՝ Իրանը հավատարիմ չէ գործարքի ոգուն: Այնպես որ այսօր, ելնելով Իրանի կողմից աճող վտանգի իրականությունից եւ մեր դաշնակիցների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո, ես նոր ռազմավարություն եմ որդեգրում՝ Իրանի կործանարար գործողություններին հակազդելու համար», - ասել է նախագահ Թրամփը: