Սիրիայում խաղաղ կյանքին վերադառնալու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ

Սա Թաբքա քաղաքից ոչ հեռու գտնվող, Ասադ լճի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանն է, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի այս շրջանների համար: Այն ապահովում է Սիրիայի էլեկտրականության զգալի մասը, սակայն պատերազմի օրերին այն դադարեց գործելուց:

Դաեշ-ի զինյալներն այս տարածքները լքելուց պայթեցրել են կայանի էլեկտրական գեներատորները՝ խափանելով հիդրոէլեկտրակայանի հետագա աշխատանքը: Այժմ տեղի իշխանությունները փորձում են վերականգնել հիդրոկայանի աշխատանքը, սակայն համապատասխան փորձառության ու սարքավորումների պակասը լուրջ խոչընդոտներ են այս հարցում:

Քաղաքներում կան բազմաթիվ տեղահանվածներ և փախստականներ, ովքեր լքել են այն տարածքները, որտեղ դեռևս ընթանում են մարտական գործողություններ: Նրանք ապրում են ծանր պայմաններում: Դեր Զորից տեղահանված Ֆարիդան ասում է.

«Մեզ համար դժվար է բնակվել փախստականների ճամբարում: Իմ դուստրերը դեռահաս աղջիկներ են»,- ասում է Ֆարիդան:

Ֆարիդայի ամուսինն ու նրա եղբայրը կույր են, որը է՛լ ավելի է դժվարացնում նրանց կյանքը:

Տեղի բնակիչ Խալիդը, ում եղբայրը վարձակալությամբ է հանձնել իր տունը, նշում է, որ այստեղ մարդկանց կյանքն ահավոր է, և Դամասկոսը պետք է գործողություններ ձեռնարկի այս մարդկանց վիճակը բարելավելու համար:

Մարդիկ փորձում են վերադառնալ խաղաղ կյանքին: Այս պահին այդ շրջանները վերջնականապես ազատագրվել են Դաեշ-ից, սակայն հաղթանակի գինը չափազանց բարձր էր ու խաղաղ կյանքին վերադառնալու ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ: