Nissan Motors ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով` Leaf էլեկտրամոբիլի 2017 թվականի մոդելը, որը մարտահրավեր է նետել Tesla ընկերությանը, մարմնավորում է Nissan ընկերության ինտելեկտուալ պոտենցիալն ու հնարավորությունները:
Հանրահայտ Tesla ընկերությունն ապագայի տեխնոլոգիաների ոլորտում ունի նոր մրցակից:
Nissan ընկերությունը ներկայացրել է իր Leaf էլեկտրամեքենայի նոր մոդելը, որը ըստ մասնագետների` հանդիասնում է Tesla ընկերության բյուջետային Model 3-ի նոր մրցակիցը:
Ճապոնական ավտոարդյունաբերող Nissan-ը ռեկորդային առաջընթաց է գրանցել սեփական Leaf էլեկտրամոբիլի առաջին մոդելի նկատմամբ: Հիշեցնենք, որ աշխարհում առայսօր վաճառվել է 150,000 Nissan Leaf: Այն առաջին էլեկտրական մեքենան է, որն անցել է 1 միլիարդ կիլոմետր միայն հոսանքով:
Nissan Motors ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, Leaf էլեկտրամոբիլի 2017 թվականի մոդելը իր նորարարական լուծումներով մարմնավորում է Նիսան ընկերության ինտելեկտուալ պոտենցիալն ու հնարավորությունները:
Հաշվի առնելով քննադատների մատնանշած թերությունները՝ Nissan ընկերության մասնագետները շարունակական հետազոտությունների և աշխատանքների արդյունքում կատարելագործել են Leaf էլեկտրամոբիլի նոր սերնդի մարտկոցը՝ այն դարձնելով հնարավորինս առաջադեմ ու արդյունավետ:
150 ձիաուժ հոզորությամբ կատարելագործված մարտկոցն արտադրում է ավելի շատ հոսանք՝ ավելացնելով ավելի հզոր և արագընթաց Leaf էլեկտրամեքենայի ընթացքի պաշարը, որը 250-ից հասցվել է մինչև 378 կմ: Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակված է ժամում 144 կմ:
Նոր էլեկտրամքենայի առանձնահատկություններից է նաև Epedal համակարգը: Leaf-ի նոր մոդելը հնարավոր կլինի կառավարել միայն մեկ աքսելերատորի ոտնակի միջոցով:
Գազի էլեկտրոնային ոտնակով կարելի է կառավարել ավտոմեքենան՝ գործի չդնելով սովորական արգելակը և պարզապես կանոնավորելով դրա վրա սեղմելու ուժը:
Ըստ Nissan ընկերության՝ արգելակման սովորական ոտնակը հարկավոր կլինի միայն արտակարգ իրավիճակների համար: