ԱՄՆ-ում ընտրատարածքների սահմանները վերագծելու դեպքում հանրապետականները կարող են կրել կորուստներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների համար նախատեսված ընտրատարածքները գծում են ոչ թե աշխարհագրական սկզբունքներով, այլ’ հիմնվելով բնակչության թվի վրա: Յուրաքանչյուր ընտրատարածք պիտի ունենա մոտավորապես 711 հազար բնակիչ: Այսինքն, երբ տվյալ ընտրատարածքում բնակչության թիվն աճում է, պետք է գծվեն ընտրատարածքների նոր սահմաններ:

Իսկ սահմանների վերագծումը երբեմն վերածվում է ոչ ժողովրդավարական միջոցի, եթե համապատասխան տվյալ կուսակցության շահերի, սահմաններից դուրս են մնում այդ կուսակցության կողմը չքվեարկող թաղամասերը եւ ընդգրկվում են այն թաղամասերը, որոնք սովորաբար քվեարկում են այդ կուսակցության օգտին:

Ինչպես ԱՄՆ-ի Կոնգրեսում Թեքսաս նահանգի 23-րդ ընտրատարածքից ընտված նախկին կոնգրեսական Փիթ Գալեգոն է ասում, ‘’Մեր օրերում ընտրատարածքների սահմանները վերագծելու արդյունքում դուք ընտրում եք ձեզ ընտրողներին, հակառակ նրան, որ ընտրողները պիտի ընտրեն ձեզ’ որպես թեկնածու’’:
Ինքը’ դեմոկրատ Գալեգոն երկու անգամ պարտություն է կրել հանրապետական Ուիլ Հըրդից’ սահմանները վերագծվելու արդյունքում:

Սահմանները նորից վերագծելու ժամանակ, ասում է նա, այնպես է արվել, որ ընտրոււթյուններին ակտիվ մասնակցություն ունեցող լատինամերիկացի ընտրողները դուրս են մնացել ընտրատարածքից: Փոխարենն ընտրատարածքում ընդգրկվել են նրանք, որոնք շատ քիչ մասնակցություն են ցուցաբերում ընտրություններում:

‘’Այնպես որ’’, ասում է նախկին կոնգրեսականը, ‘’նահանգի ղեկավարությունը դաշնային դատարանին պարզապես ներկայացնում է տվյալներ այն մասին, որ այդ սահմաններում կա համապատասխան թվով ազգաբնակչություն’’:

Նրա ընտրատարածքում նոր սահմանագծումներ անցկացնելու հայցը Թեքսասնի դատարանը մերժել է: Սակայն այն հաստատել է հարեւանությամբ գտնվող մեկ այլ ընտրատարածք վերագծելու դիմումը: Դիմումը ներկայացրած կազմակերպություններից մեկի տնօրեն Մեթ Էնգըլն ասում է, թե ‘’Թեքսասում հանրապետական առաջնորդներն իրենց նպատակներին են հասել խտրականության միջոցով: Ու եթե այսօր այստեղ ընտրատարածքների սահմանները վերագծվեն ավելի արդար եղանակով, որտեղ հավասարապես ընդգրկվեն աֆրոամերիկացիները եւ լատինամերիկացիները, նահանգի քաղաքական հավասարակշռությունը կարող է խախտվել ի վնաս հանրապետականների’’:

Իսկ Թեքսասը նման խնդիր ունեցող միակ նահանգը չէ: Ութ այլ նահանգներ են կանգնած նույն խնդրի առջեւ: Եվ եթե խնդիրը լուծվի արդար սահմանագծման միջոցով, հանրապետականները կարող են կրել քաղաքական կորուստներ Կոնգրեսում:

Իսկ սա քաղաքական մի քննարկում է, որը Գերագույն դատարանում շարունակվելու է աշնան ընթացքում: