Իրավապաշտպանները և Թրամփի վարչակազմը եկել են համաձայնության, ըստ որի կառավարությունը պարտավորվում է տեղեկացնել բոլոր ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց, որ իրենք երեք ամսվա ընթացքում կարող են արդարադատության նախարարության ներկայացուցիչների օգնությամբ կրկին դիմել ամերիկյան վիզա ստանալու:
Ի պատասխան կհանվեն վարչակազմի դեմ բոլոր դատական պահանջները:
Նախագահ Թրամփն իր նախագահության առաջին օրերից ստորագրել է ԱՄՆ-ը մուտքն արգելող հրամանագիր Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների համար:
Այս հրամանագիրը բողոքի լայն ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, որին հետևել էին նաև մի քանի դատական հայցեր ընդդեմ կառավարության:
Դաշնային դատարանը 8 օր անց կարճեց Թրամփի ստորագրած հրամանագիրը, որին ի պատասխան վարչակազմը հայտնեց, որ կվերանայի այն:
Հետագայում Իրաքը դուրս էր բերվել վերոհիշյալ երկրների ցանկից, սակայն հունիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշեց, որ հրամանագիրը կկիրառվի Իրաքի այն քաղաքացիների հանդեպ, ովքեր չեն կարողանա ներկայացնել համապատասխան կապեր ԱՄՆ-ում գտնվող անձի կամ կազմակերպության հետ: