Սիրիական հակամարտությունը սրվել է հյուսիսում

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայըն Դիլոնն անդրադարձել է Սիրիայի հյուսիսային հատվածում առկա բարդ և լարված ռազմական իրավիճակին:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը երկարատև կրակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանիբի շրջանում, որտեղ նաև պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ շրջանը գտնվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վերահսկողության ներքո: Այս մասին երեքշաբթի օրը հայատարարել է կոլաիցիայի խոսնակ, գնդապետ Ռայըն Դիլոնը:

Տվյալ միջադեպը արտացոլում է Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի բարդությունը, որին մասնակցում են Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական բանակը, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությունը վայելող քրդական ուժերն ու Վաշինգտոնի դաշնակից Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբները:

Դաշինքի խոսնակ, գնդապետ Դիլոնի հաղորդմամբ՝ թուրքական իշխանություններին ասվել է, որպեսզի վերջինիս աջակցությունը վայելող ապստամբներին փոխանցեն, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի վրա կրակ բացելն անընդունելի է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վերահսկողության ներքո գտնվող տարածքների մոտակայքում նկատելի է դեռ անցյալ տարվանից: