Իրաքի բարձրաստիճան ղեկավարությունը անդրադարձել է Դաեշ-ին

Մատնանշելով Մոսուլի հաղթանակը՝ Իրաքի վարչապետը տեղեկացրել է հանրությանը, որ Իրաքի բանակի բարձրաստիճան հրամանատարությունը հատուկ ուղերձ է ուղղել Դաեշին և կոչ արել Թալ Աֆար քաղաքի ազատագրմանն ուղղված հատուկ գործողությունների մասին:

Իրաքի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրաքի բանակի հատուկ գործողությունների առաջին իսկ օրը հաջողվել է ազատագրել Թալ Աֆար քաղաքի շրջակա տարածքներից մի քանիսը:

Իրաքի բանակի հրամանատար Ռիյադ Ջալալ Թաֆիքի խոսքով, - «Առավոտյան մեր հատուկ ջակատայինները շարժվեցին դեպի թշնամու դիրքեր: Թշնամին կարճ ժամանակում պարտության մատնվեց, չնայած մահապարտների կողմից առաջ բերած մեքենաների և ռումբերի առկայությանն ու մյուս արհեստական խոչընդոտներին, որոնք միտված էին մեր ուժերը հետ մղելուն»:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, իր կիրակնօրյա ուղերձում, հանրությանը տեղեկացրել է Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող Իրաքի ջոկատայինների հաջողության և մոտալուտ հաղթանակի մասին:

«Մենք մեր բոլոր մարտերում հաղթանակ ենք գրանցել, իսկ Դաեշ-ը, ինչպես և նախորդ մարտերում, կրկին պարտվել է», - հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:

Հիշեցնենք, որ Իրաքի Մոսուլ քաղաքը Դաեշ-ի վերահսկողության տակ էր հայտնվել 2014 թվականի հունիս ամսին, սակայն 2016 թվականի հոկտեմբերին։ ԱՄՆ-ի բանակի կողմից վերապատրաստաված Իրաքի հատուկ ջոկատայինները սկսեցին Մոսուլի ազատագրումը, որը հաջողությամբ պսակվեց անցյալ ամիս: Իրաքի բանակը ներկայումս փորձում է վերջնականապես ազատագրել Մոսուլի հարակից շրջանները:

«Թալ Աֆար քաղաքը շուտով կդասվի ազատագրված քաղաքների շարքին: Մեր հերոսները պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն այդ նպատակի»,- նշել է Իրաքի վարչապետը:

Իրաքի հյուսիսում գտնվող Թալ Աֆար քաղաքը, որի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, Դաեշ-ի վերահսկողության տակ էր անցել 2014 թվականին: Թալ Աֆարը, որը գտնվում է Սիրիայի և հյուսիսային Իրաքի սահմանամերձ գոտում, Դաեշ-ի զինյալների համար ունի ռազմավարական նշանակություն և օգտագործվում է զենքի նպատակներով: Իրաքի բանակի հրամանատարության կարծիքով, ի տարբերություն Մոսուլի՝ Թալ Աֆարն ավելի կարճ ժամկետներում կազատագրվի: Ըստ մոտավոր հաշվարկների, Թալ Աֆարում ներկայումս Դաեշ-ի զինյալների թիվը հասնում է 2000-ի:

Իրաքի օդուժը նախապես թռուցկների միջոցով տեղեկացրել է քաղաքի բնակչությանը առաջիկա գորոծողությունների մասին՝ կոչ անելով նրանց լքել քաղաքը:

Թալ Աֆարից հետո, Իրաքի իշխանությունները նախատեսում են ազատագրել Բաղդադից 300 կմ հեռավորության վրա գտնվող Իրաքի հյուսիային Քիրքուք նահանգի Հաիջա քաղաքը: